Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Շնչառական համակարգ

Շնչառական քրոնիկ անբավարարություն. armeniamedicalcenter.am

Շնչառական քրոնիկ անբավարարություն. armeniamedicalcenter.am

Շնչառական քրոնիկ անբավարարությունը /ՔՇԱ/ շնչառական համակարգի կողմից արյան գազային նորմալ հավասարակշռության ապահովման անկարողությունն է:

ՔՇԱ զարգացման պատճառներն են.

  • Շնչառական օրգանների հիվանդությունները / թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, բրոնխիալ ասթմա, ֆիբրոզ ալվեոլիտ և այլն/
  • Քրոնիկ սրտային անբավարարությունը
  • Ճարպակալումը
  • Կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի հիվանդությունները
  • Շնչառական մկանների և կրծքավանդակի խնդիրները


Շնչառական անբավարարությունն առաջացնում է

 

  • Դիսպնոէ /հևոց/
  • Աշխատունակության և կյանքի որակի իջեցում
  • Էրիթրոցիտոզ /արյունը դառնում է ավելի թանձր, բարձրանում է թրոմբառաջացման հակումը/
  • Մկանային թուլություն և վաղ հոգնածություն
  • Թոքային հիպերտենզիա /ծանրաբեռնվածություն սրտի վրա/
  • Էնցեֆալոպաթիաներ /թուլամտություն, ինսուլտ/
  • Կորոնար պաշարի նվազում /ինֆարկտ/
  • Նեյրոպաթիա /վերջույթների թմրածություն, տրոֆիկ խոցեր/


Ախտորոշումը


Շնչառական քրոնիկ անբավարարության տարբեր ախտաբանական տարբերակների ախտորոշումը իրականացվում է շնչառական համակարգի ախտահարման բնույթից, առկա հիմնական հիվանդությունից, հևոցի յուրահատկությունից և արտաքին շնչառության խանգարումից առաջնորդվելով: Կատարվում են անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ՝ սպիրոգրաֆիա, բոդիպլետիզմոգրաֆիա, թոքերի դիֆուզիոն ունակության հետազոտում:

Բուժումը


Շնչառական քրոնիկ անբավարարությամբ բուժառուների բուժումը պետք է լինի համալիր, ներառի գազափոխանակության խանգարման, թթվա-հիմնային, էլեկտրոլիտային հավասարակշռության կարգավորում, հիմնական հիվանդության բուժում:

Բուժման ամենակարևոր մաս է կազմում ռեսպիրատոր թերապիան:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ